Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում

    Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում

    22.11.2013| 00:12
    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման լուրից տևական ժամանակ ալեկոծվում են քաղաքի ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը:
  • Երիտասարդները չեն պատրաստվում լքել գյուղը

    Երիտասարդները չեն պատրաստվում լքել գյուղը

    20.11.2013| 17:23
    «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Մեկնարկ» ծրագիրը։ Այն դրամաշնորհի է արժանացել «Գյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռնեն գյուղում գործելու հնարավորություն» անվանակարգում։
  • Համալսարանական ավանդույթներ.  հայ լինելու ձևերը

    Համալսարանական ավանդույթներ. հայ լինելու ձևերը

    19.11.2013| 22:34
    Այնուամենայնիվ, հետաքրքիր է լրագրողի մասնագիտությունը` անակնկալները գրեթե միշտ են, անակնկալն է, որ լրագրողի կյանքը դարձնում է անկանխատեսելի, չկարգավորված, ու դա հրաշալի է: Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվելու էր հեռաուսուցման լաբորատորիա` ինքնին սովորական, գրելու առումով մի քանի տող խոստացող իրադարձություն, որ առավելագույնս կարող էր համեմվել պաշտոնական խոսք ու խոստովանությամբ: ՈՒ` էլ ոչինչ: Մնացածը հանգիստ կարող էր շրջանցվել, որովհետև ամեն օր չես գրի որտեղից է ծագում ու որտեղ է մայր մտնում արևը այնպես, որ հետաքրքրի կարդացողին:
  • Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

    Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

    18.11.2013| 16:50
    «Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ` շուտով մեր սիրելի աշակերտներին կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:
  • Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները

    Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները

    18.11.2013| 16:49
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացրին «Մեր տոնն է այսօր» խորագրով միջբուհական փառատոնը։ Այն իրականացվում էր Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Փառատոնին մասնակցում էր 13 ոչ պետական բուհերի շուրջ 30 ուսանող։
  • ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    18.11.2013| 11:35
    Ռուսաստանի Կրթության նախարարությունը նախատեսում է խստացնել կանոնները Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտների նկատմամբ` փորձաքննության միջոցով: Ըստ տվյալ կառույցի, օտարերկրյա քաղաքացիների փորձարկումը կներառի ոչ միայն ռուսերեն հարցեր, այլև տարածաշրջանին, երկրի պատմությանը, մշակույթին առնչվող, ինչպես նաև` իրավական հարցեր:
  • Արհեստավորի մասնագիտությունն էլ կարող է ապահովել բարեկեցություն

    Արհեստավորի մասնագիտությունն էլ կարող է ապահովել բարեկեցություն

    17.11.2013| 12:42
    Աղվերանում կրթության հիմնախնդիրներին վերաբերող սեմինարի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է միջին մասնագիտական կրթության ոլորտը հայտնվել անմխիթար վիճակում: Ինչո՞ւ արհեստավորներ գտնելն այսօր դարձել է լուրջ խնդիր:
  • Թանկ նվերներ` ուսուցիչներին

    Թանկ նվերներ` ուսուցիչներին

    16.11.2013| 19:20
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն իր լուսավորչական գործունեության հերթական փուլում այսօր թանկ նվերներ մատուցեց կրթահամալիրի ուսուցիչներին և սովորողներին: Կրթահամալիրում նշվող «Սեբաստացու օրեր» ավանդական տոնական շաբաթվա վերջին օրը նա հրավիրել էր Երևանի պետական կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան), որը կրթահամալիրի «Մեդիակենտրում» հանդես եկավ ջազային համերգով: Տոնական շաբաթն ավարտվեց մրցանակաբաշխությամբ:
  • ԿԳՆ-ն խրախուսում է օտար լեզուների ուսուցումը

    ԿԳՆ-ն խրախուսում է օտար լեզուների ուսուցումը

    16.11.2013| 19:08
    Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է Երևանում Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման հարցը:
  • Առնվազն տասը տոկոսի նկատմամբ պետք է կիրառվի ուսման վարձավճարի զեղչ

    Առնվազն տասը տոկոսի նկատմամբ պետք է կիրառվի ուսման վարձավճարի զեղչ

    16.11.2013| 13:21
    Աղվերանում այս օրերին ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինարի ժամանակ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ մինչև 2018թ. աշխատում են անցնել բուհական համակարգում որակի ապահովմանը, որը կարող է հիմք դառնալ միջազգային հավատարմագրման անցնելու համար: Նա հիշեցրեց, որ 2011 թ. ՀՀ կառավարությունը հաստատել էր բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը: